Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի հերթական գոլը հաղթանակ բերեց «Բորուսիային»

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլի շնորհիվ նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ հետնապահ «Հանովերի» նկատմամբ:

Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ, իսկ երկրորդ խաղակեսում գրանցվեց մեկ գոլ: 57-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը խաղը վերցրեց իր վրա եւ գեղեցիկ հարվածով 8-րդ գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

Նույն շարքից