Բիզնես Տնտեսություն 

Նավթի համաշխարհային գները նվազել են

analitik.am

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները սկսել են նվազել:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,78 տոկոսով՝ հասնելով 29,21 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,57 տոկոսով՝ հասնելով 33,17 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նույն շարքից