Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Հանովերի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակը Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում։
«Գեղեցիկ գոլ ստացվեց: Ես գնդակն ստացա Մարկո Ռոյսից ու ցանկանում էի նրա հետ խաղարկել, սակայն նրա դիրքն արդեն փակված էր: Ես շարունակեցի կենտրոնով ու հարվածեցի դարպասին: Շատ էի ցանկանում, որ գնդակը հայտնվեր ցանցում: Բարեբախտաբար, այդպես էլ եղավ»,- Մխիթարյանի խոսքն է փոխանցում «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ խաղի միակ գոլը 57-րդ րոպեին խփել է Հենրիխ Մխիթարյանը։
https://www.youtube.com/watch?v=UdsgWcC0Wpg