Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ ժամանել է Բուլղարիա, որտեղ կպատրաստվի մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտին, հայտնում է մարզիկի ֆեյսբուքյան էջը:
35-ամյա Աբրահամի ու 24-ամյա Ռամիրեսի միջեւ մենամարտը կայանալու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում: Հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին:
Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին: