Տնտեսություն 

Չինաստանից Իրան է ժամանել բեռնատար առաջին գնացքը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իրանական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Մոհսեն Պուրշիդ Ագային այսօր հայտարարել է, որ Իրանը միտված է նպաստելու Մետաքսի մեծ ճանապարհի վերստեղծման ծրագրի շրջանակներում Չինաստանի ու Եվրոպայի միջև երկաթուղային հաղորդակցության ապահովմանը:

«Մեր մշակած պլանի համաձայն, մենք ջանքեր ենք գործադրելու Մետաքսի մեծ ճանապարհով դեպի Եվրոպա երկաթուղային հաղորդակցության այնպիսի հաստատման համար, որ Շանհայից սկսվող ուղին անցնի Իրանի տարածքով ու միանա Եվրոպային։

Մոհսեն Պուրշիդ Ագային այս հայտարարությունն արել է այն կապակցությամբ, որ Չինաստանից Իրան է ժամանել բեռնատար առաջին գնացքը. «Գնացքը Չինաստանից Թեհրան է ժամանել 14 օրից էլ պակաս ժամկետում, ինչն աննախադեպ հաջողություն է։ Գնացքն օրական հաղթահարել է միջին հաշվով 700 կիլոմետր, ինչն ավելի արագ է, քան ավտոմայրուղիներում բեռնատար ավտոմեքենաների պարագայում։ Ծովային բեռնափոխադրումների համեմատությամբ՝ մենք տնտեսեցինք 30 օր։ Իրանը պատրաստվում է 2016-2017 թվականներին երկաթուղային տարանցումը մեծացնել մինչև 4 միլիոն տոննայի»։

Նույն շարքից