Սպորտ 

Համլետ Մնացականյանն ու Գևորգ Բաղդասարյանը՝ ծանրամարտի Հայաստանի չեմպիոններ

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:

Մրցումային երկրորդ օրը հարթակ են դուրս եկել 56 կգ և 62 կգ քաշային կարգ ունեցող ծանրորդները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

56 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Համլետ Մնացականյանը (220 կգ), իսկ 62 կգ քաշայինների պայքարում լավագույնը ճանաչվել է Գևորգ Բաղդասարյանը(258 կգ):

Փետրվարի 16-ին հարթակ են դուրս գալու 69 կգ և 77 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Նույն շարքից