Սպորտ 

Հայտնի են նետաձգության ՀՀ ձմեռային առաջնության հաղթողները

Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատա-նեկան մարզադպրոցում ավարտվել է նետաձգության ՀՀ ձմեռային առաջնությունը, որին մասնակցել են Երևան քաղաքի 60-ից ավելի մարզիկներ, տեղեկացնում է msy.am-ը:

Կանանց պայքարում առաջնության հաղթողներ են ճանաչվել՝

1.Մերի Խաչատրյան (Երևանի հրաձգության մանկապատա-նեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Բորիս Վասիլյան)
2.Հայկուհի Մարգարյան (Հրաձգության մանկապատանեկան հանրապետական մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան)
3.Մարիա Մաթևոսյան (Հրաձգության մանկապատանեկան հանրապետական մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան)

Տղամարդկանց պայքարում առաջնության հաղթողներն են՝

1.Վասիլ Շահնազարյան (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ` Անդրանիկ Շահնազարյան)
2.Վիգեն Սմբատյան (Հրաձգության մանկապատանեկան հանրապետական մարզադպրոց, անձնական մարզիչ` Վարդան Ադամյան)
3.Գևորգ Հազարումյան (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ` Բորիս Վասիլյան)

Նույն շարքից