Բիզնես Մամուլի տեսություն Տնտեսություն 

Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ-ում բենզինը երկու անգամ թանկ է քան ՌԴ-ում.«Հայկական ժամանակ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր թղթակիցը նախօրեին դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին եւ խնդրել իրեն տեղեկատվություն տրամադրել, թե մանավորապես հայկական ընկերությունները ինչ գնով են ձեռք բերում ռուսական բենզինը:

Ունենալով նման տեղեկատվություն, կարելի է պարզել, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ-ում բենզինը երկու անգամ թանկ է քան ՌԴ-ում: Մեր թղթակիցը սակայն չի ստացել այդ հարցի պատասխանը. «... Տվյալ տեղեկատվությունը հանդիսանում է առեւտրային գաղտնիք եւ կարող է վնաս պատճառել ոլորտում գործող որեւէ տնտեսվարողի շահերին»,- նշված է ՏՄՊՊՀ-ի ուղարկած գրավոր պատասխանում:

Նշենք, որ անցած շաբաթ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում պատրաստակամություն էր հայտնել տրամադրել նման տեղեկատվություն եթե լրագրողները դիմեն նման հարցումով: Փաստորեն Հայաստանում բենզինի աննորմալ բարձր գնի մասին տեղեկությունը «հանդիսանում է առեւտրային գաղտնիք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից