Բիզնես Տնտեսություն 

Իրանական բանկերը կրկին միացել են SWIFT-ին

analitik.am

Մի շարք իրանական բանկեր Թեհրանի նկատմամբ սանկցիաների հանելուց հետո կրկին միացել են SWIFT միջազգային վճարային համակարգին, հաղորդում է Reuters-ը հղում անելով կազմակերպության ներկայացուցչին:

Իրանական բանկերը հեռացվել էին համակարգից 2012 թվականի մարտին այն բանից հետո երբ երկրի հանդեպ հայտարարվեց պատժամիջոցներ կիրառելու մասին:

SWIFT-ն հայտարարել է, որ բանկերի մի մասն արդեն միացել են, մնացածի հարցով շարունակվում են աշխատանքները: Սակայն չի նշվում, թե որ բանկերն են ընդգրկվել:

Նույն շարքից