Կայացել է Վրաստանի վարչապետի և Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության մի շարք հարցեր:
Թուրքական կողմին հետաքրքրել է Վրաստանի արտահանման ծրագրերը: Չավուշօղլու հայտարարությամբ Թուրքիան պատրաստ է այդ հարցում աջակցել Բաքու-Թբիլիսի- Ղարս երկաթուղու ծրագրի իրականացմանը: Ինչպես նաև մասնակցել տարածաշրջանային նշանակություն ունեցող ճանապարհային և Էներգետիկ ծրագրերին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Վրաստանի վարչապետն ընդունել է Չավուշօղլուին