Տնտեսություն 

ԵՏՀ Կոլեգիաի նոր կազմի մասնակցությամբ մեր ընդհանուր աշխատանքը կլինի արդյունավետ. Տ.Սարգսյան

Մոսկվայում կայացել է Եվրասիականտնտեսական հանձնաժողովի Խորհրդի հերթական նիստը:Միջոցառմանը մասնակցել են ԵՏՀ Խորհրդի անդամները.Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ,Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումներինախարար Վաչե Գաբրիելյանը, ԲելառուսիՀանրապետության վարչապետի առաջին տեղակալ ՎասիլիՄատյուշևսկին, Ղազախստանի Հանրապետությանվարչապետի առաջին տեղակալ Բակիտժան Սագինտաևը,Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ ՕլեգՊանկրատովը, Ռուսաստանի Դաշնության Կառավարությանղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, ինչպես նաևԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Եվրասիական տնտեսականհանձնաժողովի Կոլեգիայի անդամները (Նախարարները):

Ինչպես հաղորդում է slaq.am-ը, ԵՏՀ Խորհուրդը քննարկել է ինտեգրման և մակրոտնտեսության, առևտրի, մաքսայինհամագործակցության, տնտեսության և ֆինանսական քաղաքականության,արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի, տեխնիկական կարգավորման,էներգետիկայի և ենթակառուցվածքի ոլորտների մի շարք կարևոր հարցեր:

Բացելով նիստը, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ 2016թվականին Միությունում նախագահող երկիրը Ղազախստանն է: «Կցանկանայիշնորհավորել Ղազախստանի Հանրապետության վարչապետի առաջինտեղակալԲակիտժան Աբդիրովիչ Սագինտաևին այս պատվավոր և միևնույն ժամանակպատասխանատու դերիկապակցությամբ: Համոզված եմ, որ այս տարի ԵՏՀ Կոլեգիաի նորկազմի մասնակցությամբ մեր ընդհանուր աշխատանքը կլինիոչ պակաս արդյունավետ, քաննախորդ ժամանակահատվածինն էր», - նշել է Տիգրան Սարգսյանը:

Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Բակիտժան Սագինտաևը մեջբերել էՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ուղերձը Եվրասիական տնտեսականմիության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարներին: Փաստաթղթում նախանշված են եվրասիականինտեգրման խորացման այս տարվա ռազմավարական հեռանկարները:

ԵՏՀ Խորհրդի նիստի արդյունքներով հավանություն է տրվել Եվրասիական տնտեսականմիության գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգին:

Մանրամասն՝ այստեղ:

Նույն շարքից