Բիզնես Տնտեսություն 

Շաբոյանը ներկայացրել է, թե ինչու հացի գինը չի նվազել

analitik.am

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է վարչապետի հանձնարարությամբ հացի արտադրության ոլորտում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները:

«Խնդիրը հետևյալն էր. 2015թ. ընթացքում ալյուրի գները մեծ չափով նվազել էին մինչև 30 տոկոս: Դա հիմնականում կապվում էր ռուսական շուկայի հետ, քանի որ ալյուրը մեծ չափով ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից և փոխարժեքի արժեզրկմամբ պայմանավորված՝ ալյուրի գները մեծ չափով նվազել էին, սակայն դրան ադեկվատ հացի գները չեն նվազել: Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություն ենք կատարել 10 խոշոր արտադրողների շրջանում:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն հացի գները 2015թ. ընթացքում 9-10 տոկոսի չափով են նվազել, որի վրա ազդել են հիմնականում հետևյալ գործոնները. առաջինն՝ ալյուրն է, սակայն ալյուրի գների նվազումը մի մասով է անդրադարձել, քանի որ ներգնագոյացման հաշվարկների մեջ ալյուրի տեսակարար կշիռը կազմում է 52.3 տոկոս: Բացի այդ, հացի գների բարձրացման վրա ազդել են նաև երկու այլ գործոններ՝ գազի և էլեկտրաէներգիայի գները: Մասնավորապես, էլեկտրաէներգիայի գների ավելացումը մեկ կիլոգրամ հացի գծով կազմել է 25.4 տոկոս, իսկ գազի գների փոփոխությունը 7.9 տոկոս»,- մասնավորապես նշել է Ա.Շաբոյանը:

Նույն շարքից