Տնտեսություն 

Համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Բելառուսի միջև

Փետրվարի 19-ին Երևանում տեղի է ունեցել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը:

Նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը:

Նիստի ընթացքում քննարկվել են նախորդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև արդյունաբերության տարբեր ճյուղերի, էներգետիկայի, գյուղատնտեսության, մշակույթի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության ոլորտներում, ինչպես նաև գիտատեխնիկական, արտակարգ իրավիճակների և տարածաշրջանային համագործակցության զարգացման հնարավորությունները և հեռանկարները:

Նիստի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը ստորագրել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի Արձանագրությունը, որում ամրագրվել են հետագա համագործակցության ուղղությունները և քայլերը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և Բելառուսի էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ Միխադյուկը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագիրը:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ:

Նույն շարքից