Բիզնես Տնտեսություն 

Բարերարը վարկի տակ է դնում մեր երկիրը

Կառավարության երեկվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Համաշխարհային բանկից վարկ վերցնել, որով ՀԷՑ-ը պետք է վճարի էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների պարտքերը: Մասնավորապես` ՀԷՑ-ը պարտք է Հայկական ատոմակայանին և Երևանի Ջերմաէլեկտրակայան ՓԲԸ-ին, գրում է newsbook.am-ը:

Վարկը տրամադրվում է 30 տարի ժամկետով, առաջին 14 տարին արտոնյալ` 1.5 տոկոսադրույքով:

Սեպտեմբերի 30-ին առք ու վաճառքի պայմանագիրը ստորագրելուց հետո հանրությանը տեղեկացվեց, որ նոր սեփականատերը 1 տարի կսուբսիդավորի ազգաբնակչությանը և մանր բիզնեսը:

Ի՞նչ ունենք անցած 5 ամիսների արդյունքում: Սուբսիդավորում, որ բախշված է ամբողջ տարվա կտրվածքով և ազգաբնակչության մեծ մասը ձմռան ամիսների չունեցավ բախտ օգտվելու այդ սուբսիդավորումից: Իմիջիայլոց, այդ սուբսիդավորման միայն կեսն է իր վրա վերցրել «Տաշիր գրուպ»-ը, մյուս կեսի հովանավորն է պետական բյուջեն: Այսինքն` նույն ազգաբնակչությունը, քանզի չկան պետական միջոցներ, կան հարկատուների վճարած հարկեր:

Ունենք նաև չափազանց շատ դժգոհություններ կապված, որ էլեկտրաէներգիայի վճարներն ուռճացված են: Մի բան, որ համենայն դեպս, անցյալ տարի չունեինք:

Հիմա այս ամենին գումարվեց նաև վարկը: Երկու կազմակերպություն իրար վաճառել են ապրանք, իսկ իրենց պարտքերը պետք է վճարի պետությունը, ինչպես վերևում ասվեց՝ մենք, էլի: Փաստացի մենք հայտնվեցինք ավելի հիմար վիճակի մեջ: Բիբինենք առաջարկում էին բարձրացնել սակագինը, որից հետո իրենց պարտքերը իրենք էին մարելու: Իսկ հիմա բարձրացավ սակագինը, բայց դրան գումարվեց նաև մասնավոր ընկերության վարկերը փակելու «փոքրիկ» դրվագը:

Հատկանշական է, որ վարկի մասին Երվանդ Զախարյանի ավետիսից կես ժամ առաջ հաղորդագրություն տարածվեց, որ «Տաշիր գրուպ»-ը 100-120 տոննա սննդամթերք կբաժանի անապահով ընտանիքներին:

Այս ամենը հաշվի առնելով` բացառված չէ տաքերը ընկնելու պես նոր Էլեկտրիկ Երևան՝ պահանջով` ամեն ինչ վերադարձնել ի շրջանս յուր՝ Բիբինով և «Ինտեր ՌԱՈ»-ով հանդերձ:
Այս գործարքի ամենազավեշտալի պահն այն է, որ տարածված հաղորդագրության մեջ չի նշվում, թե որքան վարկ է վերցնում պետությունը:

Սա նույն է, ինչ համոզես մեկին, որ իր անունով վարկ վերցնի, համոզես նաև, որ ինքը մարի քո վերցրած վարկը, բայց նաև մեծահոգություն ցուցաբերես՝ օրական մի հատ բուխանկա գնես, որ սովից չմեռնի և վարկը փակի:

Մանրամասն՝ այստեղ:

Նույն շարքից