Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրախորհրդի առաջնորդների գագաթաժողովի շրջանակներում ընթրիքից առաջ Բրուսելի փողոցներից մեկում համտեսել է կարտոֆիլի ֆրի:
«Սոված կանցլերը որոշեց իր հարցերը լուծել այն բանից հետո երբ նախաճաշին հանդիպումը տևեց մինչև ընթրիք»,- գրում են լրատվամիջոցները: Նշվում է, որ Մերկելը ակնհայտ որոշել է չսպասել ընթրիքին, որը նախատեսված է եղել ժամը 20:00-ին և գնացել է ինչ որ բան ուտելու:
Ի դեպ Բրուսելը հայտնի է իր ֆրիների որակով և այն հաստատությունը՝ Maison Antoine անվամբ , որից գտվել է Գերմանիայի կանցլերը գործում է 1948 թվականից :