Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հնարավոր է համարում Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմը Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին նա հայտարարել է RFI-ին տված հարցազրույցում:
«Պատերազմի ռիսկ կա Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, լարվածություն կա»,- մասնավորապես` ասել է Ֆրանսիայի նախագահ Օլանդը:
Ֆրանսիայի նախագահը կոչ է արել արագորեն վերսկսել սիրիական իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունները, դադարեցնել ռմբակոծությունները և մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը:
Նշենք, որ թուրք-սիրիական սահմանին իրավիճակն ավելի է սրվել, երբ Թուրքիան իր տարածքից սկսել է ռմբակոծել Սիրիայում քրդական դիրքերը: