Միջազգային 

Սիրիայի ընդդիմությունը համաձայն է հրադադարին

Սիրիայի ընդդիմությունը համաձայն է 2 կամ 3 շաբաթյա հրադադարի: Այս մասին հաղորդում է  Reuters–ը հղում անելով իր աղբյուրին:

Ըստ այդմ նշվում է, որ ընդդիմությունը համաձայնվել է հրադադարի պայմաններին, սակայն պահանջում է, որ Ռուսաստանը ևս դադարի օդային հարվածներ հասցնել Սիրիայում :

Փետրվարի 12-ին Սիրիայի աջակցման միջազգային խումբը համաձայնեցրել էր Մյունխենյան վերջնական հայտարարության տեքստը, որի համաձայն մեկ շաբաթվա ընթացքում պետք է ավարտվեին Սիրիայում ռազմական գործողությունները:

Նույն շարքից