Միջազգային 

Ադրբեջանում ոչ մարտական պայմաններում զինծառայող է սպանվել

Ադրբեջանական contact.az կայքի փոխանցմամբ՝  փետրվարի 20-ին Ադրբեջանի սահմանապահ զորամասերից մեկում զինծառայող է սպանվել ոչ մարտական պայմաններում:

Սանան Մեհթիզադեի մահվան մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա եղբայրը։

Եղբոր խոսքով՝ Սանանը զոհվել է ծառայակից ընկերոջ գնդակից՝ մարտական հենակետում։ Մեհթիզադեն զորակոչվել էր 2015 թվականի հունվարին։

Սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքի առնչությամբ տեղեկություններ չունեն։

Նույն շարքից