Բիզնես Տնտեսություն 

ԱՊՊԱ ոլորտում գործում է համաձայնեց​ված հայտարարագրի նոր՝ առավել պարզեցված ձևը

analitik.am

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ 2016թ-ի մարտի 1-ից ԱՊՊԱ ոլորտում գործում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված համաձայնեց​ված հայտարարագրի նոր՝ առավել պարզեցված ձևը: Համաձայնեցված հայտարարագրի ձևը և դրա լրացման հրահանգը, ինչպես նաև Համաձայնեցված հայտարարագրի միջոցով գրանցվող պատահարներում կողմերի գործողությունների ուղեցույցը կարող եք գտնել Բյուրոյի կայքում:

Բոլոր վարորդներին և ավտոմեքենաների սեփականատերերին հորդորում ենք նշված փաստաթղթից մի քանի օրինակ մշտապես պահպանել ավտոմեքենայում: Համաձայնեցված հայտարարագրի օրինակը կարող եք ստանալ ապահովագրական ընկերությունից կամ նրա գործակալից՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին և դրանից հետո ցանկացած ժամանակ: Համաձայնեցված հայտարարագրի օրինակը մշտապես կարող եք ներբեռնել նաև Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքից:

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո 

Նույն շարքից