Սպորտ 

Ռոնալդուն վստահ է՝ վաղ թե ուշ կհայտնվի հոլիվուդյան ֆիլմերում

Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ ֆիլմերում դեր կստանա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

«Ինձ փորձել հոլիվուդյան ֆիլմո՞ւմ: Իսկ ինչու ոչ: Այժմ ես իմ առջև այդպիսի նպատակ չեմ դրել, սակայն արդեն առաջարկ եմ ստացել: Ուղղակի շատ դժվար է դա հարմարեցնել իմ այսօրվա կենսակերպին՝ մարզումներ, խաղեր: Ապագայում, սակայն, դա ինձ կհետաքրքրի:

Կարծում եմ, գլխավոր դերին չեմ հասնի, երկրորդ պլանի դերին՝ նույնպես: Միգուցե կամեո (էպիզոդիկ դեր):  Ես սիրում եմ սովորել, իսկ դերասանական արվեստին տիրապետել սովորել կարելի է լավ դերասանների շրջանում: Վստահ եմ, որ վաղ թե ուշ մեծ կինոյում դեր կունենամ: Կսկսեմ փոքրիկ դերերից, փորձ ձեռք կբերեմ, իսկ այնուհետև տեսնենք, թե ինչ կլինի»,- հայտնել է Ռոնալդուն։

Նույն շարքից