Միջազգային 

Լուկաշենկոն պատրաստ է ռազմական ուժ կիրառել ագրեսիայի դեպքում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է ռազմական ուժ կիրառել ագրեսիայի դեպքում: Այս մասին ասված է Բելառուսի նախագահի պաշտոենական կայքում:
«Սեփական ազգային շահը պաշտպանելու պատրաստակամության կապակցությամբ հայտարարվել է ռազմավարական զսպման մեթոդների դիմելու մասին, որոնց նպատակն է կանխել հարձակումը, իսկ ագրեսիայի զարգացման դեպքում ռազմական ուժ կիրառել»,- ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, փատսաթղթում նաեւ նշված են երկրի ռազմական անվտանգության ապահովման միջոցները, որոնց թվում են հայրենասիրությունն ու ինքնիշխանության եւ անկախության պաշտպանության համար ԶՈւ պատրաստակամությունը:
Նախօրեին երկրի ՊՆ Անդրեյ Ռավկովը հայտարարել էր, որ նոր անվտանգության հայեցակարգի մշակման պատճառներից մեկն է ՈՒկրաինայում, Սիրիայում և Հյուսիսային Աֆրիկայում կատարվող իրադարձությունները:

Նույն շարքից