Տնտեսություն 

Կառավարությունը նվազեցնում է ատոմակայանի կանոնադրական կապիտալը` փոխանցելով ԱԻՆ-ին

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է Մեծամորի ատոմակայանը ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը և ամրացնում գույքը:

ՀԱԷԿ-ին թույլատրվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ սույն որոշման հավելվածում նշված 6749,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց, ինչպես նաև` ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմuերի մարման միջոցով` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով` համապատաuխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառվող գույքը սահմանված կարգով օտարվելու է Արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշիռ` Արտակարգ իրավիճակների նախարարության կարիքների ապահովման նպատակով:

Նույն շարքից