Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այդ մասին հաղորդում է ТАСС -ը հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի հեռախոսազրույցը Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բ. Ասադի հետ, կապված փետրվարի 27-ին հայտարարված հրադադարի հարցերով»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Պուտինը և Ասադն ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան ցանկում ներառված «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ առանց փոխզիջումների պայքար վարելու կարևորությունը։