Բիզնես Տնտեսություն 

ԵՏՀ-ն հրապարակել է գործունեության մասին հանրային հաշվետվությունը

analitik.am

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է Հանձնաժողովի եւ ԵՏՄ աշխատանքի 2012-2015թթ. գործունեության մասին հանրային հաշվետվությունը։

Նրանում տեղեկություներ կան Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածքի եւ Եվրասիական տնտեսական միության շրջաններում ինտեգրացիայի փուլերի մասին։

Կոլեգիայի անդամների հեղինակային հոդվածներում ԵՏՀ անդամները աշխատանքի հիմնական ուղղություններով ամփոփել են Հանձնաժողովի գործունեությունը։ Հոդվածներում շեշտադրում է արվում Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության անդամակցության վրա։

Առանձին բաժին է տրամադրված միջազգային հարթակում ԵՏՄ դերին եւ երրորդ երկրների հետ ԵՏՄ համագործակցությանը։ Ներկայացված է ԵՏՄ անդամ երկրների եւ երրորդ երկրների հետ ազատ առեւտրի գոտու մշակման գործընթացը, ինչպես նաեւ թվարկված են երկրներն ու միավորումները, որոնց հետ համագործակցության հեռանկարներ կան։ Դրանց թվում են Չինաստանը, Իսրայելը, Հնդկաստանը, Եգիպտոսը, Կորեայի Հանրապետությունը, Մոնղոլիան, ԵՄ-ն եւ այլն։ Առանձին նշվում է Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի հաջողությունները։

Հանձնաժողովը նպատակ ունի ստեղծել նպաստավոր պայմաններ ԵԱՏՄ գործարար հաղորդակցության արդյունավետության համար: :

Բացի այդ, հաշվետվությունն  անդրադառնում է 16 հատուկ  հաջողություններին, որոնք հզոր խթան են հանդիսացել ինտեգրման ՄՄ, ԵՏՄ և ԵԱՏՄ փուլերում:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընթացքում Հանձնաժողովի աշխատանքի առաջին փուլում ընդունվել է 120 փաստաթուղթ, իսկ Խորհրդի եւ ԵՏՀ Կոլեգիայի մակարդակով՝ ավելի քան 1600-ը։

Հաշվետվության մեջ նաեւ ներկայացված են եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման հեռանկարները։

Նույն շարքից