Իրանը մերժել է նավթի հանույթի կրճատման ռուսական կողմի առաջարկությունը: Նմանատիպ առաջարկությամբ է հանդես ելել նաեւ Սաուդյան Արաբիան:
Այս մասին հայտարարել է Իրանի բնական ռեսուրսների նախարարը, նշելով, որ նավթի հանույթի կրճատման պարագայում հարեւան երկրներն առաջ կանցնեն Իրանից: Նա առաջարկը համարել է զավեշտալի ու անհիմնավորված: Նրա խոսքերով հարեւան երկրները օրական 10 միլոն բարել են նավթ են արդյունահանում, այնինչ Իրանը ընդամենը 1 միլիոն բարել: Այս մասին տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը:
Պատժամիջոցների դադարեցումից հետո Իրանը հայտարարեց նավթի արդյունահանման ծավալների ավելացման մասին, միաժամանակ Սաուդյան Արաբիային մեղադրելով իրեն հասանելիք հանույթից առավել մեծ ծավալների արդյունահանման համար: