Սպորտ 

ՀՖՖ-ի ղեկավարությունը կմասնակցի ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ ու գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը մեկնելու են Ցյուրիխ, որտեղ փետրվարի 25-ին և 26-ին կմասնակցեն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի արտահերթ կոնգրեսներին,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Փետրվարի 25-ին ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի մասնակիցներին կհյուրընկալի Ցյուրիխի «Սվիսհոտել» հյուրանոցը, իսկ մեկ օր անց՝ ՖԻՖԱ-ի կոնգրեսը տեղի կունենա «Հալենշտադիոն» մարզահամալիրում:
ՖԻՖԱ-ի կոնգրեսի բազմաթիվ օրակարգային հարցերից մեկը կլինի ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները:

Նույն շարքից