Տնտեսություն 

Այսուհետ ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չի գանձվի

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե այս ամսվա ընթացքում հանրային քննարկման առարկա է դարձել ԵՏՄ երկրներից ՀՀ քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ հարկման խնդիրը:

«Խնդիրը ԵՏՄ համար նոր չէ: Ղազախստանում նույնպես գործել է նման անցումային սահմանափակում, խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը անընդհատ ու ակտիվ քննարկումներ է ունեցել ԵՏՄ-ի իր գործընկերների հետ, առևտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ: Քննարկելով հարցը ՀՀ նախագահի հետ` մենք որոշել ենք վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ առաջարկելով կառավարության օրակարգ լրացուցիչ հարց մտցնել՝ ԵՏՄ երկրների և մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ:

Նույն շարքից