Այսօր լրագրողների հետ զրույցում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ Հայաստանը պարտք է վերցնում էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին չվճարված պարտքերի վճարման նպատակով: Նախարարը նշեց, որ ՀՀ կառավարությունը չի վճարելու մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերությունների պարտքերը։
Ըստ Զախարյանի նախկին պարտքերը «Ինտեր ՌԱՕ»-ն կմարի նախատեսված ժամկետներում՝ մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը։
Իսկ վարցվող վարկին անդրադառնալով նախարարը հայտնեց, որ դրանք կմարեն մասնավոր ընկերությունները, ոչ թե պետությունը: