Հեղինակավոր eBay ինտերնետ աճուրդային կայքում անսովոր վաճառք է հայտարարվել, հաղորդում է Foreign Policy-ն, օգտատերերից մեկը առաջարկել է գնել Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին:
Պատճառ է հանդիսացել նախագահի հայտարարությունը, որում ասվել էր, որ իր առջև խնդիր է դրել երկիրը դուրս բերել ճգնաժամից և պատրաստ է գնալ մինչև վերջ ու համաձայն է անգամ վաճառել իրեն, եթե դա օգնի:
Կատակասեր օգտատերը Եգիպտոսից, համաձայն նախագահի խոսքերի, նրան առաջարկել է վաճառքի, որը շատ արագ տարածվել է համացանցում և մի քանի տասնյակ առաջարկներ են գրանցվել, որոնցից ամենախոշորը եղել է 100 հազար դոլարը:
Սակայն կայքի ադմինիստրացիան մի քանի ժամ անց ջնջել է հայտարարությունը: