Իրանի նախագահ Հասան Ռուհանին հնարավոր է պաշտոնական այց կատարի Ադրբեջան: Ինչպես հաղորդում են Ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Պակ Ային:
Նա նշել է , որ մոտակա 6 ամիսների ընթացքում կողմերը ականատես կլինեն երկկողմ լուրջ զարգացումների:
Հիշեցնենք, որ Թեհրանում փետրվարի 23-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի միջեւ հանդիպումից հետո նախագահների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկու երկրների միջեւ փաստաթղթերի ստորագրության արարողություն: Ընդհանուր առմամբ ստորագրվել են 11 փաստաթղթեր :