Հայտնի է Դորտմունդի «Բորուսիայի» մեկնարկային կազմը պորտուգալական «Պորտուի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում:
«Բորուսիա». Բյուրկի, Գինտեր, Բենդեր, Հումելս, Շմելցեր, Վայգլ, Գյունդոգան, Մխիթարյան, Ռոյս, Կագավա, Օբամեյանգ:
«Պորտու» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամականով 00:05-ին (փետրվարի 26): Դորտմունդում կայացած առաջին խաղում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել է 2:0 հաշվով: