Սպորտ 

Կասիլյասի ինքնագոլը հաղթանակ բերեց «Բորուսիային»

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում Դորտմուդի «Բորուսիան» Պորտուգալիայում ուժերը չափեց «Պորտուի» հետ:

Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով 1:0 հաշվով:

23-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ փոխանցում կատարեց Մարկո Ռոյսին, ում հարվածը Իկեր Կասիլյասը հետ մղեց, սակայն վրա հասած Օբամեյանգ կրկին հարվածեց, արդյունքում Իկեր Կասիլյասի հաշվին ինքնագոլ գրանցվեց

Երկու խաղերում գրանցված 3:0 հաշիվը դորտմունդցիներին դուրս բերեց մրցաշարի 1/8 եզրափակիչ:

Նույն շարքից