Սպորտ 

Հայ հեծանվորդները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամները տարվա առաջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում Ծաղկաձորում:

«Այժմ հիմնական աշխատանքը տանում ենք խճուղիները վրա, հեծանվորդների լեզվով ասած կիլոմետրեր ենք հավաքում: Թեպետ եղանակային պայմաններն այդքան էլ հաջող չեն, բայց շարունակում ենք մարզումները: Սա միայն առաջին հավաքն է, դեռ էլի հավաքներ ենք ունենալու մինչև Եվրոպայի առաջնությունը»,-ՀԱՕԿ պաշտոնական կայքը մեջբերում է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի խոսքերը:

Ուսումնամարզական հավաքին մասնակցում են 7 մարզիկ, թիմի բժիշկը և երկու մարզիչ: Հեծանվորդների մրցաշրջանի բացումը կլինի մարտ ամսին:

Նույն շարքից