Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունները կարող է անցկացվեն մարտի 7-ին, հաղորդումէ ՌԻԱ Նովոստին, հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին:
«Նախնական ծրագրի համաձայն բանակցությունները նշանակված են մարտի 7-ին Ժնևում», — ասել է նա:
Հիշեցնենք, որ Սիրիական իշխանութունների և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունները Ժնևում սկսվել են հունվարի 29-ին:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դե Միստուրան փետրվարի 3-ին հայտարարել էր, որ Սիրիայի հարցով բանակցությունները ժամանակավոր դադարեցվել են: