Հունգարիայի Գիոր քաղաքում մեկնարկած Եվրոպայի հրաձգության առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, երիտասարդ Զավեն Իգիթյանը զբաղեցրել է 4-րդ տեղը:
Տղաների 10 մ օդամղիչ ատրճանակ 60 կրակոց մրցաձևին մասնակցում էին 64 հրաձիգներ: Հաղթահարելով որակավորման փուլը` Իգիթյանն ընդգրկվեց 8 լավագույնների շարքում և, խոցելով 154,8 միավոր, զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:
Եվրոպայի առաջնությունում փետրվարի 26-ին Օլիմպիական խաղերի վարկանիշի համար կպայքարեն Իրինա Լաուերը, Մարիամ Միքայելյանը, Նորայր Առաքելյանը և Էլմիրա Կարապետյանը: