Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում Brent տեսակի նավթի գները սկսել են աճել:
Ինչպես հաղորդում է Gazeta-ն՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 2.1 տոկոսով՝ հասնելով 36.03 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց հասել է 33.78 դոլարի: