Միջազգային 

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ

Այսօր՝ փետրվարի 26-ին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ներկայիս գործունեության առանցքային ուղղություններին, ակտուալ խնդիրների լուծմանը և ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման առաջնահերթություններին առնչվող հարցեր:

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Աթամբաևը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցությունը համընկել է համաշխարհային տնտեսությունում առկա ոչ դյուրին գործընթացների ժամանակաշրջանի հետ, ինչը նոր խնդիրներ և մարտահրավերներ է դնում ինտեգրացիոն միավորման բոլոր մասնակիցների առջև:

«Անհրաժեշտ է, որպեսզի ղրղստանցիների ինտեգրացիոն սպասելիքներն արդարացվեն», - ասել է Ղրղզստանի նախագահը:

Հանդիպման մասնակիցները նախագահ Ալմազբեկ Աթամբաևին տեղեկացրել են Ղրղստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շրջանակներում միջոցառումների իրականացման և եվրասիական ինտեգրմանը երկրի մասնակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի մասին:

Նույն շարքից