ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսում տեղի ունեցավ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահական ընտրությունները:Քվեարկությանը մասնակցող 201 երկների ներկայացուցիչներ մեկական ձայն ունեին քվեարկության համար: Նախագահի պաշտոնին հավակնում էին 5 թեկնածուներ. ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, Ասիայի կոնֆեդերացիայի ղեկավար շեյխ Սալմին Բին Իբրահիմ Ալ Հալիֆան, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեինը, ՈՒԵՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպայնը: ՀԱՀ-ը ներկայացնող գործարար Տոկիո Սեկվսալեն վերջին պահին հանել է իր թեկնածությունը:
Առաջին փուլից հետո մասնակիցներից որևէ մեկին չի հաջողվել ձեռք բերել քվերակողների 50 տոկոսից ավելի ձայները. Ինֆանտինո-88 ձայն, շեյխ Սալման - 85, արքայազն Ալի – 27, Շամպանյը – 7:Երկրորդ փուլում Ինֆանտինոյի օգտին քվեարկել են 115 ֆեդերացիա, Սալմանի օգտին՝ 88, Արքայազն Ալիի՝ 4, Շամպանյի օգտին՝ 0: ՖԻՖԱ-ի նոր նախագահը ղեկավարելու է ֆուտբոլային կառույցը առաջիկա 4 տարիներին:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարը՝ Յոզեֆ Բլատերը որակազրկվել է և ֆուտբոլային գործունեությունից զրկվել է 6 տարով՝ կորուպցիոն խոշոր սկանդալից հետո: