Սպորտ 

Արթուր Աբրահամը մտադիր է մենամարտել WBA վարկածով նախկին չեմպիոն Ֆյոդր Չուդինովի հետ

WBO վարկածով 76,2 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցանկանում է մենամարտել WBA վարկածով նախկին չեմպիոն Ֆյոդր Չուդինովի հետ

Հայազգի բռնցքամարտիկը Tass.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ Չուդինովը լավ մրցակից է, իրենք դիտարկում են նրա հետ մենամարտելու տարբերակը:

Նշենք, որ Ֆյոդոր Չուդինովը չենպիոնական տիտղոսը կորցրել է վերջին՝ գերմանացի Ֆելիքս Շտուրմի հետ մենամարտում:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը ապրիլի 9-ին Լաս Վեգասում կմենամարտի մեքսիկացի Հիլբերտո Ռամիրեսի հետ:

Նույն շարքից