ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս շաբաթ արդեն երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ համագործակցության ակտուալ հարցերը: Այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք փետրվարի 25-ին ևս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ քննարկել էր սիրիական հակամարտության կարգավորման հարցը:
Երկու երկրների նախագահները պայմանավորվել էին շարունակել շփումները, հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը։