Բիզնես Տնտեսություն 

Սպառողական գների աճին նպաստել են ոչ պարենային ապրանքների գնաճը. ԱՎԾ

analitik.am

2015թ. III եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 103.3%: ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով 2015թ. III եռամսյակում կազմել է 1 516 554.6 մլն. դրամ, որից գյուղատնտեսության ծավալը՝ 395 686.7 մլն. դրամ կամ ՀՆԱ-ում 26.1%: 2015թ. III եռամսյակում գյուղատնտեսության աճի տեմպը (105.6%) գերազանցել է ՀՆԱ աճի տեմպը (103.3%):

2015թ. սպառողական գների միջին տարեկան ինդեքսը կազմել է 103.7%` նախորդ տարվա 103.0%-ի դիմաց: Սպառողական գների աճին նպաստել են ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների և պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գնաճը, համապատասխանաբար` 105.6% և 103.0%:

2015թ IV եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 101.0%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 103.1%-ի դիմաց : Գրանցված գնաճը հիմնականում պայմանավորված էր ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գնաճով, համապատասխանաբար` 104.6% և 102.3%: Միևնույն ժամանակաշրջանում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների ինդեքսը կազմել է 98.1%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 104.1%-ի դիմաց:

Հանրապետությունում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը 2015թ. III եռամսյակում կազմել է 1325.1 հազ. մարդ, որոնց 83.4% կամ 1 105.4 հազ. մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 31.0%-ը` գյուղատնտեսության ոլորտում:

 ՀՀ ԱՎԾ կողմից 2014թ. իրականացված աշխատուժի հետազոտության արդյունքների համաձայն (ըստ Եվրոմիության անդամ երկրներում կիրառվող Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մեթոդաբանության) գործազրկության մակարդակը (հետազոտվել են 7 788 տնային տնտեսություններ) կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության 17.6% կամ 242.1 հազ. մարդ :

Նույն շարքից