Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Հոֆենհայմ»-ին:
Հանդիպումն ավարտվեց Տոմաս Տուխելի սաների փայլուն հաղթանակով:
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ հրաշալի գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Բորուսիա»-«Հոֆենհայմ»` 3:1
0:1 Ռուդի (25՛), 1:1 Մխիթարյան (80՛), 2:1 Ռամոս (85՛), 3:1 Օբամեյանգ (90՛)