Հիշում եմ և պահանջում 

Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին

analitik.am

Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում գտնվող հուշակոթողի դիմաց փետրվարի 28-ին տեղի է ունեցել ծաղկեպսակների եւ ծաղիկների զետեղման արարողություն` ի հիշատակ 1988թ. փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթյան ջարդերին զոհ դարձած անմեղ հայերի:

Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱԵ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց  թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՀԱՊԿ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն ու դեսպանության դիվանագիտական անձնակազմը:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը` ընդգծելով, որ 28 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի ունեցած զարհուրելի իրադարձությունները չեն մոռացվել, եւ այդ հիշողությունը կփոխանցվի սերնդեսերունդ, քանի դեռ մեղավորների քրեահանցավոր գործելակերպը չի ստացել համապատասխան իրավական, քաղաքական եւ բարոյական գնահատական:

Դեսպան Եսայանը հիշեցրեց նաեւ, որ Սումգայիթում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում սկսած վայրագությունները նպատակ էին հետապնդում կասեցնել ԼեռնայինՂարաբաղի՝ Ադրբեջանական ԽՍՀ-իկազմից դուրս գալու եւ Հայկական ԽՍՀ-ին միանալու հայության արդարացի մղումները:

Նշենք, որ նույն օրը Մոսկվայի ՀԱԵ վանական համալիրի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի կարգ:

Նույն շարքից