Միջազգային 

Վրաստանի փոխվարչապետը մեկնել է Բաքու

 Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ուղևորվել է Բաքու՝ մասնակցելու «Հարավային գազային միջանցքի» խորհրդի նիստին:

Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվելու է «Շահ Դենիզ» նախագծի երկրորդ փուլի ընթացքը, ինչպես նաև Տրանսանատոլիական գազատարի ու Տրանսադրիատիկ գազատարի նախագծերը, որտեղ Վրաստանը ռազմավարական դեր է կատարում:

Տվյալ նախագծի շրջանակում Վրաստանում կներդրվի 2 մլրդ դոլար, ու 2019 թվականից երկիրը կկարողանա ստանալ բնական գազի հավելյալ ծավալներ էժան գնով:

Նիստը բացելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դրան կմասնակցեն Ադրբեջանի ու Թուրքիայի էներգետիկայի նախարարները, ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Այցի շրջանակներում նախատեսված  է հանդիպումներ անցկացնել BP-ի ներկայացուցիչների, ԱՄՆ պատվիրակության և  ադրբեջանական «Սոկար» նավթագազային ընկերություն  ղեկավարության հետ:

Նույն շարքից