Whoscored.com-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ միջին գնահատականով, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների լավագույն հնգյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանն իր՝ «Հոֆենհայմ»-ի դեմ գոլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո միջին գնահատականով հասավ 7.98-ի և շրջանցեց կատալոնական «Բարսելոնա»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին:
Լավագույն հնգյակում տեղ են զբաղեցրել նաև Նեյմարը՝ 8.52, Լիոնել Մեսսին՝ 8.32, Զլատան Իբրահիմովիչը՝ 8.17 և Գարեթ Բեյլը՝ 8.14: