Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ»-ը 2016 թվականին դեպի Եվրոպա գազի արտահանման ծավալը մեծացրել է 37.5 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
Նա ընդգծել է, որ այս տարի գազի արտահանումը դեպի Գերմանիա աճել է 44 տոկոսով, Իտալիայի դեպքում՝ 42 տոկոսով, Ֆրանսիայի դեպքում՝ 73 տոկոսով, Ավստրիայի դեպքում՝ 52 տոկոսով։
Միլլերը նշել է, որ դրա համար էլ տնտեսապես հիմնավորված է դեպի Եվրոպա նոր գազատարներ կառուցելը։ Փետրվարի 24-ին ռուսական «Գազպրոմ», իտալական Edison և հունական DEPA ընկերությունները հուշագիր են ստորագրել Սև ծովի հատակով երրորդ երկրի միջոցով ռուսական գազը Հունաստան ու Իտալիա հասցնելու մասին։