Սպորտ 

Լևոն Արոնյանը նահանջել է երեք տեղով. ՖԻԴԵ

ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է աշխարհի լավագույն շախմատիստների թարմացված վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2786) նահանջել է երեք տեղով ու այժմ 7-րդն է:

Ցուցակում են հայտնվել եւս 4 հայ շախմատիստներ. Գաբրիել Սարգսյան (2702) – 42, Վլադիմիր Հակոբյան (2656) – 95, Հրանտ Մելքումյան (2653) – 101, Սերգեյ Մովսեսյան (2653) – 102:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2851), Վլադիմիր Կրամնիկը (2801) ու Ֆաբիանո Կարուանան (2794):

Նույն շարքից