Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկը հայտարարել է նրա Ուկրաինա վերադառնալու մտադրությունների մասին:
Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջձոցները, փաստաբանը հայտարարել է, որ նախկին նախագահը մտադրություն ունի Ուկրաինա վերադառնա որպես լիիրավ նախագահ: Բացի այդ նա հայտնել է, որ Յանուկովիչին միջազգային հետախուզում չի հայտարարվել և նա կարող է ազատ տեղաշարժվել: Իսկ նրան երկրի նախագահի աթոռից հեռացնելը ուղեկցվել է օրենքի կոպիտ խախտումներով:
Փաստաբանի կարծիքով նախկին նախագահը վերադառնալու է արդարությունը վերականգնելու համար: