Նավթի համաշխարհային գները նվազել են հումքի պաշարների աճի տեղեկությունների ֆոնին:
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,22 տոկոսով՝ հասնելով 36,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
API-ի գնահատմամբ հաշվետու շաբաթվա ընթացքում պաշարներն աճել են 9.9 մլն բարելով։
Քուշինգի տերմինաի պաշարներն աճել են 1.8 մլն բարելով, իսկ բենզինի պաշարները կրճատվել են 2.2 մլն բարելով: