РИА Новости-ի փոխանցմամբ՝ ոսկու արժեքը շարունակում է նվազել ամերիկյան արժույթի ամրապնդման ֆոնին:
Երևանի ժամանակով 08:11-ին ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազել է 2,2 դոլարով կամ 0,28 տոկոսով՝ հասնելով տրոյական ունցիայի համար 1228,60 դոլարի:
Նշվում է, որ արծաթի մայիսյան ֆյուչերսի արժեքն ավելացել է 0,57 տոկոսով՝ հասնելով ունցիայի համար 14,84 դոլարի։